Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 21.12.2020 - 06.01.2021

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ «Մաքսային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից, ի թիվս այլ հատուկ միջոցների, ծառայողական շների կիրառման հնարավորությունը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 4 կետերով սահմանված են այն նպատակները, որոնց դեպքում մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից կարող են կիրառվել այդ հատուկ միջոցները: Ընդ որում, տվյալ կետերով սահմանված չէ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ծառայողական շների կիրառումը մաքսային հսկողության շրջանակներում: Հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության  Շնագիտական բաժնի (կենտրոնի) կինոլոգները և ծառայողական շները մշտապես հերթապահություն են իրականացնում «Ագարակ» պետական սահմանի անցման կետում, ինչպես նաև նախատեսվում է Շնագիտական կենտրոնի կինոլոգներ և ծառայողական շներ տեղակայել նաև ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում: ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են դիմում նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ՝ վերջիններիս կողմից իրականացվող քննչական գործողություններին Շնագիտական կենտրոնի կինոլոգներին և ծառայողական շներին մասնակից դարձնելու նպատակով: Հետևաբար, վերոնշյալ գործընթացներին իրավական կարգավորում տալու նպատակով էլ անհրաժեշտություն է առաջացել մշակել Նախագիծը:
0 3909

Under development

Discussed 13.05.2020 - 28.05.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 1665-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված է եղել, որ մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու և կոմիտեի միջև, գրավոր ձևով, մինչև նույն օրենքով սահմանված մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի լրանալը: Պայմանագրի կնքման կարգը և օրինակելի ձևը հաստատում է Կառավարությունը` կոմիտեի ներկայացմամբ: Պայմանագրում սահմանվում են կողմերի իրավունքները, պարտականությունները և ստանձնած պարտավորությունները չկա­տա­րելու համար պատասխանատվությունը: Կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման կարգն ու օրինակելի ձևը հաստատելու մասին» N1665-Ն որոշմամբ «Մաքսային ծա­ռայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ սահմանված են մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման կարգն ու օրինակելի ձևը։ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21․01․2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի 6-րդ հոդվածով 22․02․2020թ․-ից ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը։ Ելնելով վերոնշյալից անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառա­վա­րութ­յան 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման կարգն ու օրինակելի ձևը հաստատելու մասին» N1665-Ն  որոշումը։
0 4752

Under development

Discussed 13.05.2020 - 28.05.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1723-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված է եղել, որ առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումը, բացա­ռութ­յամբ մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների, իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` կախված նրա մասնագիտական պատրաստվածության աստի­ճանից և պաշտոնից: Այդ ժամանակահատվածում համապատասխան պաշտոնեական պար­տականություններ իրականացնող անձին հատուկ կոչում չի շնորհվում: Փորձաշրջանի տևողությունը նշվում է ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում: Փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը: Կառա­վա­րության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության փոր­ձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N1723-Ն որոշմամբ «Մաքսային ծա­ռայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ սահմանված են մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները։ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի 6-րդ հոդվածով 22.02.2020թ․-ից ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը։ Միա­ժա­մա­նակ, օրենքի 14-րդ հոդվածով սահմանվել է, որ մաքսային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փոր­ձա­շրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառա­յութ­յան մասին» օրենքով: Ելնելով վերոնշյալից անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառա­վա­րութ­յան 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության փոր­ձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N1723-Ն  որոշումը։
0 4858